Текст песни
Քո կողքին ամեն բան փոխվում,
Ուրիշ է դառնում,
Չեմ էլ հասկանում,
Ոնց ես դու կարում։
Քո կողքին ամեն բան սիրուն,
Գույնով է ներկվում,
Խենթ եմ ես դառնում,
Քեզնից շունչ առնում։
Առանց քեզ աշխարհն ինձ դատարկ է թվում…
Սիրտս տամ, կյանքս տամ քեզ համար,
Արթնանամ, շունչդ զգամ իմ աշխարհ,
Սիրտս տամ, սերս տամ անդադար,
Խենթանամ, քեզ համար։
Էն ամենը ինչ որ զգում եմ,
Ասես երազ է,
Շատ եմ ես սպասել,
Էս օրվան հասնել։
Էն ամենը ինչ որ ունեմ,
Հիմա սեր քոնն է,
Գաղտնիքը որն է,
Երբ սրտում տոն է։
Առանց քեզ աշխարհն ինձ դատարկ է թվում…
Սիրտս տամ, կյանքս տամ քեզ համար,
Արթնանամ, շունչդ զգամ իմ աշխարհ,
Սիրտս տամ, սերս տամ անդադար,
Խենթանամ, քեզ համար։