Текст песни
Գիտեմ, որ մեկը կա
Ու ինձ մոտ նա կգա
Երբ սիրտս ինձ տա նշան:
Քայլում է նա հաստատ
Կամ հեռվում, կամ մոտ շատ
Սպասում եմ ես հանդիպման:
Երբ ինձ մոտ գիշեր է
Գուցե քեզ մոտ ցերեկ է
Սիրունս, աննմանս:
Գուցե սիրտս սրտիդ կգտնի
Այսօր կամ հենց վաղը:
Ո՞վ է, ո՞վ է
Այն աղջիկը
Ում պիտի տամ իմ պաչիկը:
Ո՞վ կլցնի սիրտս լիքը
Իր սիրով, քաղցր օրերով:
Ո՞վ է, ո՞վ է
Այն էակը
Ում պիտի տամ իմ պաչիկը:
Ո՞վ կլցնի սիրտս լիքը
Իր սիրով, քաղցր օրերով:
էս զգացմունքը, որ կա
Քո սիրտը, թե որ զգա
Տեղից իր նա դուրս կգա:
Թե որ ինձ դու տեսնես
Աչքերին իմ նայես
Քեզ այնտեղ դու կգտնես:
Դե անցիր ժամանակ
Չմնամ էլ մենակ,
Սպասում է ինձ հրեշտակ,
Կլինի նա տերը իմ սրտի
Ես էլ տերն աշխարհի:
Ո՞վ է, ո՞վ է
Այն աղջիկը
Ում պիտի տամ իմ պաչիկը:
Ո՞վ կլցնի սիրտս լիքը
Իր սիրով, քաղցր օրերով:
Ո՞վ է, ո՞վ է
Այն էակը
Ում պիտի տամ իմ պաչիկը:
Ո՞վ կլցնի սիրտս լիքը
Իր սիրով, քաղցր օրերով: