Текст песни
Ինչու ապշած ես, Լճակ
Ու չեն խայտար քու այլակք
Միթե հայլվուդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ
Եվ կամ միթե կըզմայլին
Ալյակքդ երկնի կապույտին
Եվ այն ամպոց լուսափթիթ
Որք նըմանին փրփուրքիդ
Ինչու ապշած ես, Լճակ
Ու չեն խայտար քու այլակք
Մելամաղձոտ լճակդ իմ
Քեզ հետ ըլլանք մըտերիմ
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ
Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի
Որքան ունիս դու փրփուր
Սիրտս այնքան խոց ունի բյուր
Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս որ է բոց անհուն
Լճակ, դու ես թագուհիս
Զի թհովե մալ խորշոմիս
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով