Текст песни
Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այդպես
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այդպես
Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահը ում շունն է
Կմնամ կլինեմ այսպես