Перейти к содержимому
Обложка трека LSIR VORDIS — TANANENC
3:59

Трек

TANANENC LSIR VORDIS

Сингл · 2026 · Этническая

Скачать

Текст песни

Լսիր որդիս պատգամ որպես
Սիրող քո մոր խոսքը սրտանց
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզուն հազարագանձ

Կտրել է նա հանց աստղալույս
Երկինքները ժամանակի
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի

ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ
Դարձել է հույս դարձել դրոշ
Պահել երթը մեր անաղարտ

Նրանով է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի
Նրանով է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի

Նրանով է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր
Հիմա եկել քեզ է հասել
Նրա կարկաչը դարավոր

Բաց շուրթերդ խոսիր անգին
Ժիր դայլայլիր իմ սիրասուն
Թող մանկանա քո շուրթերին
Մեր ալեհեր հայոց լեզուն

Պահիր նրան բարձր ու վճիտ
Արարատի սուրբ ձյունի պես
Պահիր նրան սրտիդ մոտիկ
Քո պապերի աճյունի պես

ՈՒ ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանիր կրծքով նրան
Ինչպես մորդ կպաշտպանես
Թե սուր քաշեն մորդ վրան

ՈՒ տես որդիս ուր էլ լինես
Այս լուսնի տակ ուր էլ գնաս
Թե մորդ անգամ մտքիցդ հանես
Քո մայր լեզուն չմոռանաս

0:00 0:00