Обложка трека IM PANDUXT HAYER — TANANENC
5:37

TANANENC IM PANDUXT HAYER

Сингл · 2026

Скачать

Текст песни

Ես, որպես ծաղիկն Արազի ափին
Նայում ջրերին, կարոտում եմ դեռ
Դուք, որ հեռացաք այն սև օրերին
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ
Իմ պանդուխտ հայեր
Նայում Սևանա երազ ծովակին
Նայում կարոտով, կարոտում եմ դեռ
Կարծես նայում եմ մորս աչքերին
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ
Իմ պանդուխտ հայեր
Իմ պանդուխտ հայեր
Նայում Մասիսին մեր նվիրական
Հալվել եմ ուզում կրծքին ալեհեր
Ինչքան նայում եմ՝ կարոտում այնքան
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ
Իմ պանդուխտ հայեր
ՈՒ երբ մի գիշեր չեմ տեսնում նրանց
Թվում է, ձեզ հետ որբ եմ կարևեր
Դուք ինչպե՞ս օտար աշխարհներ ընկած՝
Չեք մեռնում վշտից, իմ հեռավորներ
Իմ պանդուխտ հայեր
Նայում Մասիսին մեր նվիրական
Հալվել եմ ուզում կրծքին ալեհեր
Ինչքան նայում եմ՝ կարոտում այնքան
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ
Իմ պանդուխտ հայեր

Նայում Մասիսին մեր նվիրական
Հալվել եմ ուզում կրծքին ալեհեր
Ինչքան նայում եմ՝ կարոտում այնքան
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ
Իմ պանդուխտ հայեր
Իմ պանդուխտ հայեր

պանդուխտ հայեր

0:00 0:00