Обложка трека Stapvir Hayastan — Harutyun Harutyunyan
4:37

Harutyun Harutyunyan Stapvir Hayastan A&A Sounds

Сингл · 2026

Скачать

Текст песни

Հայաստա՛ն, արթնացիր

Դարերով խաղաղություն ես երգել
Հողդ մատաղ արել
Նայի՛ր շուրջդ՝ էլ ի՞նչ մնաց քեզնից
Քո երգը լռեց, թուրըդ ժանգոտվեց
Ձայնս պատռում եմ քեզ համար, Հայաստան
Բայց դու լսո՞ւմ ես, թե նորից քարացար

Բայց այս գիշեր իմ ռոքը չի լռի
Կիթառիս լարերը միացան քո դուդուկին
Ձայնս պատռում եմ քեզ համար, Հայաստան
Թեև գիտեմ՝ քեզ չի հասնում

Արթնացի՛ր, Հայաստա՛ն, ի՞նչ ես անում
Էլ ոչինչ չկա, վերջին կտորըդ ես տալիս
Արցախը գնաց, տղերքդ ընկան
Դու նորից լռում ես, կարծես կույր ես
Հավատդ քարի տակ մի՛ թաղիր
Վե՛ր կաց, պատասխան տուր հողիդ ու արյանը
Ձայնս պատռում եմ քեզ համար, Հայաստան
Վերջին անգամ

Հիմա դուդուկը մենակ չի լացում
Նա գոռում է կիթառիս հետ
Պապերդ գերեզմանից բարձրանում են
Վերջին կտորըդ մի՛ տուր, հողը մի՛ զիջիր
Ձայնս պատռում եմ քեզ համար, Հայաստան
Թեկուզ արյամբ

Արթնացի՛ր, Հայաստա՛ն, ի՞նչ ես անում
Էլ ոչինչ չկա, վերջին կտորըդ ես տալիս
Արցախը գնաց, տղերքըդ ընկան
Դու նորից լռում ես, կարծես կույր ես
Հավատդ քարի տակ մի՛ թաղիր
Վե՛ր կաց, պատասխան տուր հողիդ ու արյանը
Ձայնս պատռում եմ քեզ համար, Հայաստան
Ուրիշ ոչինչ չեմ կարող

Ինչքա՞ն կարող ես խաղաղություն կրկընել
Ձայնս հատավ միայն շշուկ
Բայց այդ շշուկն էլ քեզ է, Հայաստան
Վե՛ր կաց աղաչում եմ
Վերջին անգամ

Արթնացի՛ր — վերջին անգամ եմ ասում
Էլ ոչինչ չկա, միայն ցավ ու քար
Արցախն արդեն երազում է մեռածների հետ
Դու նորից ուշացար, նորից մատնեցիր
Ձայնս պատռեցի քեզ համար, Հայաստան
Իզո՜ւր

Իմ ռոքը
Կիթառիս լարերը
Միացան քո դուդուկին
Ձայնս պատռեցի
Հայաստանի համար
Էլ ոչինչ չմնաց
Նույնիսկ իմ ձայնը

0:00 0:00