Текст песни
Գեղեցիկ է կյանքը, եթե չշեղվես
Եթե խոստացել ես, պիտի հանդիպես
Ասում են գնալու ես, իմ սիրելիս
Հույս ունեմ դարձյալիս մոտ կգաս էլի
Մոռացված արահետով կգաս անձրևոտ գիշերով
Կամ երազի.... պես կընկնես իմ դռան առջև
Սիրուն աղջիկ, մեր բակից դու մի հեռանա
Գարուն բեր, թող պարտեզը մեր ծովանա
Թող երգեն սոխակները մեր պարտեզում
Որ ես նորից տեսնեմ քեզ իմ երազում
Տարիներ են անցել, երազներ անցել
Բայց վարդը քո տված, անթառամ է մնացել
Արևը մայր է մտել քո աչքերի մեջ հիմա
Իսկ ես մնացել եմ մի հին պատմության տողում
Մի թողեք, որ կորչեմ, ես մենակ առանց ձեզ
Քանի դեռ պարտեզում վերջին սոխակն է երգում
(կրկնություն)
Մի թողեք, որ կորչեմ, ես մենակ առանց ձեզ
Թևերով ծածկեք ինձ, որ հողմը չտանի
Տարիներ են անցել, երազներ անցել
Բայց վարդը քո տված, անթառամ է մնացել
Ամեն անցած օրով դու ավելի ես հեռանում
Ես քեզ նորից եմ ստեղծում այն ամեն բառում
Մի թողեք, որ կորչեմ, ես մենակ առանց ձեզ