Обложка трека TAR INDZ JAMANAK — TANANENC
3:59

TANANENC TAR INDZ JAMANAK

Сингл · 2026

Скачать

Текст песни

Առ քո թևերին տար ինձ ժամանակ
Ես ետ մնալուց շատ եմ վախենում
Հուշերից որքան հեռու եմ կենում
Մեկ է կապում են թևերս նրանք

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն
Որ խոսքս հազիվ հասած բերանիս
Դառնում է արդեն խորին հնություն

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից
Տուր ինձ քո ոգին որ ես շառաչեմ

Տուր ինձ քո ոգին որ ես շառաչեմ
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց

Տուր ինձ քո ոգին քո միտքը ներհուն
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ

Պարզեցրու զտիր խոհերն իմ խառնակ
Առ քո թևերին տար ինձ ժամանակ

0:00 0:00