Перейти к содержимому
Обложка трека Azatutyun — Garikrn
5:53

Трек

Garikrn Azatutyun

Альбом · El Kron · 2026 · Электронная

Скачать

Текст песни

Ազատ աստվածն այն օրից
Երբ հաճեցավ շունչ փչել
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել

Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար
Մորս քունը խանգարած

Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան

Նախկին խոսքն, որ ասացի
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ
Ազատություն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից

«Ազատությո՞ւն, ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ
Քեզ շատ փորձանք կը սպասե

Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է
— Ազատություն, գոչեցի

Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ
Թող դավ դնե թշնամին
Ես մինչ ի մահ, կախաղան
Մինչև անարգ մահու սյուն
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատություն

0:00 0:00