Текст песни
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի
Ճառադայթող քո աչքերով դու եկար
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք
Քո աչքերում կա մի անանց զմայլանք
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ
Գիշերային արեգակի ճառագայթ
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ